Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է: Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը հայտնել է, որ գեներալի վիճակը ծայրահեղ ծանր է:
«Գիտակցության կորուստ է ունեցել, հիմա գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը ծայրահեղ ծանր է»,- ասել է Մկրտչյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը