09 06 2020

Պետության արձագանքը պետք է համաչափ լինի․ Արման Թաթոյան



ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արտակարգ դրությամբ պայմանավորված ոստիկանության իրականացրած գործողություններին՝  ՄԻՊ Արման Թաթոյանը նշեց, որ ոստիկանութան և ցանկացած իրավապահ մարմնի գործառույթն է, եթե օրենքով նախատեսված հիմքերը կան նաև ֆիզիկական ուժ գործադրել: Իրավախախտում կատարած անձը պետք է ենթարկվի պատասխանատվության, բայց պետության արձագանքը պետք է լինի համաչափ:

Նա անդրադարձավ նաև օրեր առաջ ոստիկանության նախկին աշխատակից Սայաթ Շիրինյանի և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանի միջև տեղի ունեցած միջադեպին, ՄԻ պաշտպանն ընդգծեց. «Պետության նկատմամբ հասարակական վերահսկողությունը կարևոր ինստիտուտ է: Բայց բոլորովին այլ բան է, երբ քաղաքացին քաղաքացու նկատմամբ է իրականացնում վերահսկողություն: Այստեղ պետությունը մեծ դեր ունի հետևելու, որպեսզի որևէ սահմանած օրենք, իրավունք չոտնահարվի»:

Մանրամաս՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ