09 06 2020

Մահացած վարակակիրներից ամենաերիտասարդը 46 տարեկան է, տարեցը՝ 83

Մահացած վարակակիրներից ամենաերիտասարդը 46 տարեկան է, տարեցը՝ 83

Կորոնավիրուսից նախորդ օրվա ընթացքում մահացած  անձանցից  ամենաերիտասարդը եղել է 46 տարեկան տղամարդ, ամենատարեցը՝ 83-ամյա կին։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։

Պացիենտները եղել են 83 (կին), 61 (տղամարդ), 75 (կին), 46 (տղամարդ), 59 (տղամարդ), 79 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Հիշեցնենք, որ նախօրեին արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 74 է:

Հայաստանում մեկ օրում կորոնավիրուսի 350 նոր դեպք է հաստատվել։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ