Հունիսի 8-ին Ազգային ժղովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանին եւ հանձնաժողովի պատասխանատուներին:
Միքայել Վիրաբյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ԱԺ նախագահին է ներկայացրել հանձնաժողովի գործունեության հիմնական ոլորտները եւ դրանցում սպասվող փոփոխությունները: Հանձնաժողովի նախագահը, խոսելով առաջիկայում սպասվող փոփոխությունների մասին, նշել է, որ հուլիսի 1-ից կիջեցվեն հեռախոսակապի ռոումինգ ծառայության եւ եւս 7 ներքին ծառայությունների սակագներ: Միքայել Վիրաբյանի փոխանցմամբ, այդ ոլորտի հաջորդ նվազումը նախատեսվում է հունվարի 1-ից:
Հանձնաժողովի աշխատանքների հետագա զարգացման գործում երկուստեք կարեւորվել է օրենսդրական դաշտում համապատասխան փոփոխությունների անհրաժեշտությունը:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԱԺ արտադրության եւ արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը