ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունիսի 4-ին այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Ինչպես հայտնում են ՀՀ ՊՆ-ից, Արտակ Դավթյանը խորհրդակցություն է անցկացրել բուժանձնակազմի հետ, որի ընթացքում քննարկվել են ընթացիկ խնդրահարույց հարցերն ու դրանց լուծման ուղիները, իրականացվող հակահամավարակային միջոցառումները:
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը շրջել է հոսպիտալի տարածքում, ծանոթացել իրականացված վերանորոգման աշխատանքներին, համապատասխան ցուցումներ տվել պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը