03 06 2020

Ամենուր դիմակ կրելու նոր կարգավորումն ուժի մեջ է մտնում հունիսի 4-ից․ Ավինյան

Ամենուր դիմակ կրելու նոր կարգավորումն ուժի մեջ է մտնում հունիսի 4-ից․ Ավինյան

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հունիսի 4-ից ուժի մեջ են մտնում արտակարգ դրության ընթացքում կիրառվող կարգավորումներում որոշ փոփոխություններ և լրացումներ։

 

Մասնավորապես՝
Այսուհետ, բոլոր հանրային բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է՝ բացառությամբ մինչև 6 տարեկան երեխաների դեպքում և ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս:

Մշակվել են սանիտարահամաճարակային և անվտանգության կանոններ՝

Հյուրանոցների համար,

Երկարատև խնամքի հաստատությունների համար,

Հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների իրականացման համար»:

Մանրամասները՝ հղումով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ