02 06 2020

Նոր հնարավորությունից մինչև խորը ճգնաժամ․ Փաշինյանը հուսախաբ եղավ

Նոր հնարավորությունից մինչև խորը ճգնաժամ․ Փաշինյանը հուսախաբ եղավ

«Եթե նախկինում ասում էինք, որ տնտեսական հեղափոխություն ենք անում, 7-8% տնտեսական աճ ենք ունենալու, հիմա ասում ենք՝ եկեք այդ թվերը մոռանանք ու դնենք մի կողմ: Հիմա իսկապես եկել է տնտեսական հեղափոխություն անելու ժամանակը: Այս կորոնավիրուսը մեզ համար բացում է նոր հնարավորություններ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ Հայաստանում Արտակարգ դրություն նոր էր հաստատվել՝ Մարտի 18-ին իր հարցազրույցի ժամանակ։

Սակայն արդեն երեք ամիս անց վարչապետը մտափոխվեց․

«Լարված է իրավիճակը, ամեն ինչ անում ենք, որ ճգնաժամ չունենանք, բայց հիվանդության առանձնահատկությունն այն է, որ, ցավոք սրտի, շատ հիվանդներ, որ ինտենսիվ բժշկական օգնություն են ստանում, մահանում են։ Շատ ծանր հիվանդություն է, և մեր խնդիրն է շատ լուրջ վերաբերվել դրան»,- հունիսի 1-ին պարետատան հեռավար նիստից հետո ճեպազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 Ստացվում է, որ վարչապետը այս անգամ ևս սխալվեց իր կանխատեսումներում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ