01 06 2020

ԱԻՆ-ը կատարել է 1168 վարակազերծում

ԱԻՆ-ը կատարել է 1168 վարակազերծում

ԱԻՆ-ը շարունակում է իրականացնել ամենօրյա վարակազերծման գործընթացը հանրապետության մարզերում և Երևանում: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Հունիսի 1-ին, փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 1168 վարակազերծում, որից 780-ը՝ մարզերում, 388-ը՝ Երևանում։ Առավել բանուկ վայրերը վարակազերծվում են օրը մի քանի անգամ։ Անհրաժեշտության դեպքում վարակազերծվում են նաև բնակելի շենքեր։

ԱԻՆ-ն աջակցում է նաև հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են ախտահանման հարցով։

Փրկարարները պահպանում են անվտանգության բոլոր կանոնները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ