01 06 2020

ԱՄՆ-ում ցույցերի ընթացքում ձերբակալվել է մոտ 4100 մարդ

ԱՄՆ-ում ցույցերի ընթացքում ձերբակալվել է մոտ 4100 մարդ

ԱՄՆ իշխանությունները վերջին օրերին ընթացող բողոքի ցույցերի ընթացքում, որոնց մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, ձերբակալել են մոտ 4100 մարդու։ Այս մասին հայտնել է Regnum-ը՝ հղում տալով Associated Press-ին։

Ձերբակալվածներին առաջադրվել են դիակապտության, պարետային ժամի խախտման, ճանապարհները փակելու մեղադրանքներ:

Պարետային ժամ է մտցվել ԱՄՆ տասնյակ քաղաքներում, այդ թվում՝ Լոս Անջելեսում և Սան Ֆրանցիսկոյում, Չիկագոյում, Ատլանտայում, Դենվերում, Սիեթլում։

Ազգային գվարդիան մոբիլիզացվել է 15 նահանգներում, ինչպես նաեւ Կոլումբիա դաշնային շրջանում: Իրավակարգի պահպանմանը ներգրավված է մոտ 5 հազար մարտիկ:

Սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության հետևանքով կազմակերպված մասսայական ակցիաների ընթացքում ձերբակալվածների թվում է նաև  Նյու Յորքի քաղաքապետի դուստրը։ Նա մյուս ցուցարարների հետ արգելափակել է երթևեկությունը երկու փողոցների խաչմերուկում և ձերբակալվել, երբ ցուցարարներն անտեսել են ճանապարհը բացելու ոստիկանության պահանջը

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ