26 05 2020

Հարազատիս հուղարկավորությանը համավարակի պատճառով չեմ մասնակցում․ Լիլյա Շուշանյան



Հենց այս պահին տեղի է ունենում ինձ շատ հարազատ մարդու հուղարկավորություն, որին ես անգամ մասնակցելու հնարավորություն չունեմ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլյա Շուշանյանը:

Շուշանյանը նշեց, որ այդ մասին խոսում է, քանի որ ցանկանում է, որպեսզի մարդիկ կորոնավիրուսի հարցին լրջությամբ մոտենան. «Համավարակի անտեսանելի շղթայով կապված ենք բոլորս: Ես չգիտեմ, թե շղթայում ինչ լուսավոր մարդ կա, ով կարող է չհաղթահարել դա»:

Նա բոլորին կոչ արեց հետևել կանոններին, քանի որ եթե իրենց կորոնավիրուսը չի սպառնում, ապա իրենց միջոցով շարունակվող շղթան կարող է տանել մարդկանց, որոնց այն սպառնում է։ Նա բոլորին կոչ արեց հերոս դառնալ՝ հոգալով այն մարդկանց համար, որոնց չեն էլ ճանաչում։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ