25 05 2020

ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել 12 նախադպրոցական ուսումնական հաստատություններում

ՀՀ կրթության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել 12 նախադպրոցական ուսումնական հաստատություններում

Մայիսի 25-ից ՀՀ կրթության տեսչական մարմինը, ՀՀ պարետի մայիսի 14-ի N 74 որոշման համաձայն, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության և վարչական շրջանների կրթության հարցերով զբաղվող ստորաբաժանումների պատասխանատուների հետ համատեղ, վերահսկողություն (մշտադիտարկում) է իրականացնում նախադպրոցական ուսումնական հաստատություններում։ ՀՀ կրթության տեսչական մարմնի աշխատակիցները այցելել են Կենտրոն, Աջափնյակ, Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Էրեբունի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների 12 ՀՈԱԿ-ներ: Այս մասին տեղեկացնում է Կառավարությունը։

Աջափնյակ վարչական շրջանի թիվ 37 մանկապարտեզում մշտադիտարկում չի իրականացվել, քանի որ այն չի գործել:

Մայիսի 25-ի ժամը 12․00-ին ստացված տեղեկատվության համաձայն, Երևանի 12 նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացված վերահսկողության (մշտադիտարկման) արդյունքում՝ ՀՀ պարետի 03.05.2020թ. «Անվտանգության կանոններ նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով» 12-րդ հավելվածում ներառված կանոնների պահպանման խախտումներ չեն արձանագրվել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ