Կորոնավիրուսի վարակը մտել է մանկատուն, քիչ առաջ Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից հոսպիտալացվել է 33 երեխա: YerevanToday –ի զանգերը՝ մանկատան տնօրեն Լիլիթ Հակոբյանին և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, մնացին անպատասխան: Նախարարությունը, մեր տեղեկությոփւններով, խուճապի մեջ է, արդեն որերորդ խնամքի հաստատությունն է չի կարողանում կոնտրոլ ապահովել:
Նշենք, որ Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը ամենից գերբեռնվածն է համարվում, այստեղի փոքրիկ բնակիչները բացառապես հաշմանդամություն ունեցող երեխաներն են, ընդհնուր առմամբ՝ 110 երեխա՝ տարաբնույթ խնդիրներ ունեցող:
Նրանց մեջ հաշմանդամություն և աուտիզմ ունեցողներ կան, դաունի համախտանիշով երեխաներ և այնպիսիք, որոնք առողջական ծանր վիճակում են գտնվում, անկողնային հիվանդներ են, որոնց օրերով միացված են կատետրներ ու արհեստական միջամտության սարքեր: Թերևս այս պատճառով էլ նախարությունում լուրջ տագնապ կա, պաշտոնյաները հասկանում են, որ իրավիճակը դուրս է գալիս կառավարումից, վարակը լուրջ վտանգ է սպառնում հատկապես խոցելի խմբի համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը