Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակել է «ոչ դիվանագիտական». տեղեկացնում է apsny.ge-ն:
«Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում Գամկրելիձեն խոստովանել է, որ այդ գնահատականներն իրեն զարմացրել են, նաև չի բացառել, որ նախարարի խոսքը լրատվամիջոցներն են սխալ ներկայացրել. «Անձամբ գիտեմ Արսեն Թորոսյանին։ Զարմանում եմ, որ նման հայտարարություն է արվել։ Հիշեցնեմ, որ մենք շատ մտերիմ ժողովուրդներ ենք, հարևաններ, ունենք ընդհանուր մեծ պատմություն։ Զարմանալի է նրանից լսել նման՝ ոչ դիվանագիտական հայտարարություններ»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ երեկ Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Հայաստանի հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան հարևան Վրաստանինը, իսկ Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի քիչ լինելը պայմանավորել էր թեստերի որակով ու թեստավորման մեթոդաբանությամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը