21 05 2020

Կորոնավիրուսի 16 նոր դեպք՝ Կոտայքի մարզում

Կորոնավիրուսի 16 նոր դեպք՝ Կոտայքի մարզում

Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք:

Մայիսի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 523 հաստատված դեպքեր, որից առողջացել են 234 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է:

Առո՛ղջ եղեք»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ