21 05 2020

6 մլն 720 հազար դրամ պարգևավճար` Քաղաքապետարանում

6 մլն 720 հազար դրամ պարգևավճար` Քաղաքապետարանում

 Երևանի Քաղաքապետ Հայկ Մարությանի՝ մայիսի 8-ի կարգադրությամբ  պարգևավճարներ են ստացել քաղաքապետարանի 20 պաշտոնյաներ։ Այս մասին գրում է panorama.am-ը։ 

«Պարգևավճար ստացածների թվում են Մարությանի բոլոր չորս տեղակալները, նրանցից յուրաքանչյուրին քաղաքային բյուջեից տրամադրվել է 480 հազարական դրամ։

Նույնքան գումար են ստացել Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ու աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը։

200 հազար դրամ պարգևավճար է տրամադրվել քաղաքապետի օգնական Կարեն Հարությունյանին։

280 հազարական դրամ պարգևավճար են ստացել 13 վարչությունների պետեր։

Ուշագրավ է, որ նույնիսկ համավարակի օրերին, երբ բազմաթիվ երևանցիներ սննդի խնդիր ունեն, քաղաքապետարանի պաշտոնյանները չեն հրաժարվում պարգևավճարներից։ Հիշեցնենք, որ շատ երկրներում պաշտոնյանները կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում գնացել են աշխատավարձերի կրճատման»,– գրում է կայքը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ