21 05 2020

Հավաքվել է 4 մլրդ 540 միլիոն դրամ․ Թորոսյանը թվեր է ներկայացրել



Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված միջոցառումների վրա մինչև այժմ ծախսվել է 2,4 մլրդ դրամ գումար, հավաքված գումարը կազմում է 4 մլրդ 540 միլիոն դրամ։   Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մինչև այժմ կորոնավիրուսի հատուկ հաշվի վրա փոխանցվել է մոտավորապես 1 միլիարդ 98 միլիոն դրամ գումար, 2 մլրդ 15 միլիոն դրամ ստացվել է պետական բյուջեից, ևս 1 մլրդ 420 մլն շուտով կստացվի պետբյուջեից, ընդամենը՝ 4 մլրդ 540 միլիոն դրամ։  Փաստացի ծախսը, որ դուրս է եկել հաշվի համարից, կազմել է 2,4 մլրդ դրամ։ Սա համարում եմ շատ փոքր թիվ նման լայնածավալ միջոցառման համար։ Կատաստոֆիկ փոքր թիվ է, որովհետև տարբեր գնահատականներով մեր երկրին այս գործողությունների համար մինչև տարվա վերջ անհրաժեշտ է լինելու մոտավորապես 300 մլն դոլար»,- նշեց նախարարը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ