19 05 2020

Բաց տարածքներում դիմակներ ունենալու պահանջին չենթարկվելու դեպքում պատժաչափը 10,000 դրամ կլինի

Բաց տարածքներում դիմակներ ունենալու պահանջին չենթարկվելու դեպքում պատժաչափը 10,000 դրամ կլինի

Մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստին առաջին ընթերցմամբ հաստատեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Օրենսդրական նախաձեռնության օգտին քվեարկել է 92 պատգամավոր, 1-ը ձեռնպահ է մնացել:

Ազգային ժողովը 92 կողմ, 1 ձեռնպահ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը:

Հիշեցնենք, որ գործող օրենսգրքով ազատ տեղաշարժման սահամանափակումների խախտման համար սահմանվում է նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև 250-ապատիկի չափով պատասխսանատվություն:

Նախագիծը ներկայացնող արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց, որ այդ չափի պատասխանատվության միջոցը համաչափ չէ և չի կարող արդյունավետորեն նպաստել հետապնդվող նպատակի իրականացմանը:

Այսպիսով առաջարկվել է ավելի մեղմ պատժաչափ` 10,000 դրամի չափով`ազատ տեղաշարժման պայման խախտելու համար: «Խոսքը, մասնավորապես, վերաբերում է պարետի որոշմամբ սահմնված դիմակների պահանջին բաց տարածքներում, և գործող օրենքով տուգանքը 100,000-250,000 հազար դրամ է, հիմա առաջարկվում է նման դեպքերում սահմանել 10,000 դրամ»,- ասաց փոխնախարարը: 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ