17 05 2020

Մինսկ-Երևան չվերթ է սպասվում

Մինսկ-Երևան չվերթ է սպասվում

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ մայիսի 17-ին և 18-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվեն Մոսկվա-Երևան և Մինսկ-Երևան չվերթերը, որոնցից առաջինն, ի դեպ, արդեն ուղղություն է վերցրել դեպի Հայաստան։

«Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,- ասված է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ