16 05 2020

Հայաստանի վարչապետի կինը վարչական տուգանքի է ենթարկվել. Փաստ N99

Հայաստանի վարչապետի կինը վարչական տուգանքի է ենթարկվել. Փաստ N99

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց Հայաստանի մասին նոր 100 փաստերը։ 99-րդ փաստը ներկայացնելիս՝ նա նշեց, որ Հայաստանի վարչապետի կինը ոստիկանության կողմից վարչական տուգանքի է ենթարկվել «Կոնդ» կառավարական առանձնատներում՝ վարչապետի կեցավայրի բակում, ավտոմեքենայի ղեկն անչափահասին վստահելու համար: «Օրենքի առաջ բոլորի հավասարության ցայտուն օրինակ», - ասաց Փաշինյանը: «Մենք սրանով արձանագրում ենք էն փաստը, որ մենք ձեզնից մեկն ենք, և որևէ ձևականություն չկա», - նշեց նա, անդրադառնալով խոսակցություններին, թե տուգանքը եղել է ձևական։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ