15 05 2020

Հիվանդությունը հիվանդանոցներից դուրս է եկել փողոցներ. Արսեն Թորոսյան

Հիվանդությունը հիվանդանոցներից դուրս է եկել փողոցներ. Արսեն Թորոսյան

Արտաշատի ԲԿ-ն իր բուժանձնակազմով մեր երկրի լավագույն բժշկական կենտրոններից է. այն այս պահին ամբողջ թափով լծված է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նխարար Արսեն Թորոսյանը, ով նաև տեսանյութ է տեղադրել իր էջում:

Նա մեջբերել է Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար բժիշկ-ռեանիմատոլոգ Լիլիթ Մուսեյանը խոսքը. «Հիմա հիվանդության այնպիսի փուլ է, որ հիվանդությունը հիվանդանոցներից դուրս է եկել փողոցներ. այն դրսում է ապրում:

Եվ եթե մենք չպահպանենք կանոնները, եթե մենք չփորձենք փոխել մեր կենսակերպը, մեր վարքագիծը, վարվելակերպը, ապա այս հիվանդության դեմ երկար ենք պայքարելու»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ