Մայիսի 13-ին 3-րդ զորամիավորումում մեկնարկել են հրետանու ճամբարային հավաքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հրետանային և ականանետային ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ, բացազատվել են վրանային ավաններ:
Ստուգվել են մարտի ընթացքում հրետանավորների փոխհամաձայնեցված գործելու հմտությունները, հրամանատարական կազմի արագ որոշումներ կայացնելու կարողությունները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը