Մայիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի քանակը 3860 է, նոր դեպքերը 142 է, 1572 քաղաքացի բուժվել և դուրս է գրվել, ցավոք ունեցել ենք 49 մահ և ներկայումս բուժման մեջ է գտնվում 2218 անձ: Ունենք 660 հոգի, ովքեր թոքաբորբ են տանում ներկա պահին, 66 ծանր և 33 ծայրահեղ ծանր հիվանդներ: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:
Փոխնախարարը նաև նշեց՝ քանի որ հայտնաբերված դեպքերն ամեն օր ավելանում են, մեծանում է նաև առողջապահության նախարարության աշխատանքը և բոլոր միջոցառումներն իրականացնելու համար մեծ ջանքեր են պահանջվում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը