Ցանկանում եմ պարզաբանել այն հարցը, թե իշխանությունների կողմից խախտվել է բանկային գաղտնիքի մասին օրենքը: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին Ազգային ժողվում ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
«Վարաչապետը հայտարարեց, որ կառավարության 9-րդ ծրագրով, որով պետք է աջակցություն ստանային խոցելի խմբերը, բայց աջակցություն են ստացել մարդիկ, ովքեր իրենց բանկային հաշիվների վրա ունեն 20 մլն դրամ և ավելի ավանդ: Դա հիմք տվեց ենթադրելու, որ այստեղ խախտվել է բանկային գաղտնիքը և դրա հիման վրա սկսեցին արվել որոշակի հայտարարություններ, որ Հայաստանում բանկային գաղտնիքը պաշտպանված չէ, իսկ մեր բանկային համակարգին վստահել չի կարելի:
Ես ուզում եմ այդ կասկածների պատասխանը տալ. յուրաքանչյուր անձի ունեցած ավանդի մեծությունը, նրա հաշիվների շարժը, վերցրած վարկերի ծավալը, այս ամենն իրոք հանդիսանում է բանկային գաղտնիք և որևէ մեկը չի կարող առանձին անձի վերաբերյալ տվյալներ ունենալ, բայց ամփոփ տվյալներ պետական մարմինները, նաև լրագրողները կարող են հարցում անել և ստանալ»,- նշեց պատգամավորը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը