Մեկ տարվա ընթացքում 8-10 դիմումի կառավարությունը չի արձագանքել, ոչ մի պատասխան՝ ո՛չ դրական, ո՛չ բացասական, չենք ստացել, բայց մեկ օրվա ընթացքում սրբապզծությունը մտնում է Ազգային ժողով, քննարկման առարկա է դառնում, և մեծամասնությունը կողմ է քվեարկում: Այս մասին մայիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
«Գիտե՞ք ինչքան մեծ ցավ է, երբ մենք երեկ կորուստ ունեինք... ես ոչ մի անգամ չեմ տեսել, թե՛ Ազգային ժողովը, թե՛ կառավարությունն իր ցավակացական ուղերձն այդ մայրերին ասի, որ տվեցիր Հայոց բանակին ու չստացար: Եվ դիակը դիահերձարանում դրած կոնվենցիա են քննարկում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը