12 05 2020

Մեզ առողջապահության նախարարությունից առաջարկել են գնալ հոգեբուժարան. Ազատամարտիկ



Մոտ 200 ազատամարտիկի առողջապահության նախարարությունից առաջարկել են գնալ հոգեբուժարան: Այս մասին մայիսի 12-ին լրագրողների հետ ահնդիպմանն ասաց Արցախյան պատերազմի մասնակից Հայկ Եղիազարյանը:

«90 թվականից մասնակցել եմ մարտական գործողությունների, մի քանի անգամ վիրավորվել եմ, երկու անգամ կանտուզիա եմ ստացել, ներկայումս 3-րդ կարգի հաշմանդամ եմ: 18 տարի ես և մեր մոտ 200 ազատամարտիկ ընկերներ բուժում ենք ստացել սթրես կենտրոնում, հիմնական բուժումը ստացել ենք տարին մեկ կամ երկու անգամ, սակայն այս տարի մեր պետպատվերը առողջապահության նախարարի թեթև ձեռքով հանվեց: Արդեն երեք ամիս է մենք պայքարում ենք, որպեսզի ստանանք մեր հերթական բուժումը, սակայն մեզ պատասխանում են՝ գնացեք հոգեբուժարան: Այսինքն ստացվում է, որ բոլոր ազատամարտիկները, ովքեր հայրենիքի համար են պայքարել, բոլորը հոգեկան հիվանդնե՞ր են»: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ