Կորոնավիրուսից վերջին մեկ օրում մահացած անձը եղել է 82 տարեկան։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։
Ըստ նախարարության տարածած հաղորդագրության՝ 82-ամյա կինն ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 19 է։
Վեջին մեկ օրում Հայաստանում վարակվածների թիվն ավելացել է 146-ով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը