ճիշտ չէ, որ մարդու իրավունքների պաշտպանն անդրադառնա, մեկնաբանի վարչապետի ելույթը, որովհետև դա քաղաքական բնույթի ելույթ է: Այս մասին մայիսի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն ելույթին, որտեղ նա արդարացրեց և ոչ մի քննադատական խոսք չասաց իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանին՝ խորհրդարանում Էդմոն Մարուքյանին հարվածելու համար:
«Ես մնում եմ իմ դիրքորոշմանը, որ կանոններ կան, որոնք չափազանց կարևոր են խորհրդարանում աշխատանքի հետ կապված: Կանոններ կան, որոնք վերաբերում են բոլորին, բայց հատկապես կարևոր են վստահության բարձր մանդատ ստացած քաղաքական մեծամասնության և դրա յուրաքանչյուր ներկայացուցչի համար»,- նշեց ՄԻՊ-ը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը