08 05 2020

«Եռաբլուր»-ը և Հաղթանակի զբոսայգին վաղը փակ են լինելու



Առաջնորդվելով ՀՀ Կառավարության և պարետի ցուցումով՝ Ոստիկանության ուժերը կապահովեն հասարակական կարգն ու անվտանգությունն այս օրերին: Մենք մեր ծառայությունը սկսել ենք այսօր «Եռաբլուր»-ում: Այս մասին այսօր ՀՀ Կառավարության մամուլի կենտրոնում հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ խոսելով Մայիսի 9-ի առթիվ ոստիկանության ձեռնարկած միջոցառումների մասին։

Մհրյանը նշեց, որ ծառայության ընթացքում ոստիկանական ուժերը պահում են հասարակական կարգը և բացառում քաղաքացիների կուտակումները: «Ծառայությունը կշարունակվի մինչև մայիսի 9-ը՝ ժամը 23։59։ Այսօր 20։00-ից ոստիկանության ստորաբաժանումները կանցնեն ծառայության «Հաղթանակ» զբոսայգում։ Անմար կրակի և նրա հարակից տարածքները շրջափակՎելու են, որպեսզի այնտեղ բացառությամբ մուտք գործեն միայն սահմանված կարգով պատվիրակությունները, իսկ անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն այդտեղ կարգելվի մինչև մայիսի 9-ը՝ ժամը 23։59»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ