08 05 2020

Մայիսի 9-ին ՀՀ քաղաքացիներին անակնկալներ են սպասվում



Հաշվի առնելով ստեղծված պայմանները` վարակը չտարածելու հրամայականը պահպանելու պահանջը, վաղը փակ են լինելու և Եռաբլուրը, և Հաղթանակի զբոսայգին: Բացառապես տեղի են ունենալու արարողակարգային միջոցառումներ: Ժամը 10:30-11:00-ը նախատեսվում է պետական այրերի այցը Հաղթանակի հուշահամալիր, ապա նախատեսվում է վետերանների այց հուշահամալիր, ինչից հետո անակնկալ է նախատեսված, որի մասին այս պահին չեմ կարող ոչինչ ասել։ Այս մասին լրագրողներ հետ հանդիպմանն ասաց ՊՆ տեղակալ Գաբրիել Բալայանը, անդրադառնալով  Մայիսի 9-ի տոնակատարությունները արտակարգ դրության պայմաններում։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ հայտնեց, որ նախատեսված է համերգային ծրագիր, որի մեջ ընդգրկված կլինեն ՊՆ նվագախումբը, երգիչ Արսեն Գրիգորյանը, «Նեմրա» խումբը, Երգի պետական թատրոնի և օպերային հայտնի երգիչները:

«Արթուր Մանուկյանը հանդես կգա մի շատ հետաքրքիր ու շատերի կողմից չճանաչված երգով՝ «Զարթնի՛ր, որդյա՛կ»: Այնուհետև հանդես կգան «Մեկնարկ» նախագծի մեր շատ տաղանդավոր պատանիները»,- ասաց Խզմալյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ