Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք: Այս մասին այսօր՝ մայիսի 7–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Նա մասնավորապես նշել է.
«Մայիսի 7-ի ժամը 11։00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 345 հաստատված դեպք, որից առողջացել են 142 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 7 է: Առո՛ղջ եղեք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը