«Մարտի 20-ից մինչև ապրիլի 6-ը 865 կազմակերպություններում մշտադիտարկում է իրականացվել և հայտնաբերված խախտումների համար 98 կազմակերպության գործունեությունը դադարեցվել են, սկզբնական շրջանում 6 ժամով, այնուհետև՝ 24 ժամով»,- այսօր կառավարության մամուլի սրահում հայտնեց Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը:
Ըստ տեսչության պետի, խախտվել են աշխատակիցների օրը երկու անգամ ջերմաչափման, ախտահանիչ միջոցների կիրառման, պաշտպանիչ հանդերձանք ունենալու պայմանները:
Մշտադիտարկումներին զուգահեռ իրականացվել է 1083 իրազեկում, որից 390-ը էլեկտրոնային եղանակով, մնացածը՝ պարետի ցուցումների տեսքով:
Հակոբ Ավագյանը հայտնեց, որ հունվարից 47453 ուղևորի համար լրացվել են մուտքի հասցեական քարտեր, այն փոխարինվելուց հետո ինքնամեկուսացման և ծանուցման քարտեր են լրացրել 23311 ուղևոր:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը