05 05 2020

Լոռու մարզում վարակվածների թիվը 41 է․ մարզպետ

Լոռու մարզում վարակվածների թիվը 41 է․ մարզպետ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ մայիսի 5-ի դրությամբ Լոռու մարզում կորոնավիրուսով վարակվածների թիվը 41 է:

«Նրանցից 2-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ: 8 մարդ առողջացել է ու վերադարձել տուն: Հաշվի առնելով արտակարգ ռեժիմի թուլացումներն ու մի շարք ոլորտներում աշխատանքային պրոցեսներին վերադարձի առկայությունը, ինչն իր հետ բերում է հնարավոր վարակվածության ռիսկի մեծացում, ևս մեկ անգամ հորդորում եմ պահպանել Պարետի ցուցումներն ու սանիտարահիգիենիկ կանոնները' Լոռու մարզում վերահսկելի իրավիճակ ապահովելու համար:

Մեզնից յուրաքանչյուրի վարքագծից է կախված նոր սահմանափակումների կիրառման հավանականությունը:

Առողջ եղեք»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ