04 05 2020

Արցախում կորոնավիրուսից մահացած անձանց հերձումներ չեն իրականացվի

Արցախում կորոնավիրուսից մահացած անձանց հերձումներ չեն իրականացվի

Արցախի պարետը նոր որոշում է ստորագրել, որը վերաբերում է կորոնավիրուսից մահացած անձի տեղափոխմանն ու հուղարկավորությանը:

Որոշման  մեջ ասվում է.

«Սահմանել արտակարգ իրավիճակի ժամանակահատվածում կորոնավիրուսային հիվանդության հաստատված ախտորոշմամբ անձանց մահվան դեպքում դիակների տեղափոխման և հուղարկավորության կանոնները:

Արցախի Առողջապահության նախարարին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին՝ ապահովել սուն որոշման պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն:

Նշվում է, որ մահվան մասին բժշկական վկայականը հանգուցյալի հարազատին տրամադրելուց հետո դիակը  հարազատին է հանձնվում փակ դագաղով: Դիակի ժամանակավոր պահման  վայրը, նաև դիակը տեղափոխող մեքենան ամբողջովին ախտահանվում են: Դագաղը բացելն արգելվում է:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ