04 05 2020

ՀՀ տարածքում 7 օրում 98 արտակարգ դեպք է գրանցվել

ՀՀ տարածքում 7 օրում 98 արտակարգ դեպք է գրանցվել

Ապրիլի 27-մայիսի 3-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 198 դեպք, որից 98-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 46 հրդեհի, երկու փլուզման, պայթյունի, քարաթափման, սողանքի, ուժեղ կարկուտի և որոնողափրկարարական մեկական դեպք, 30 ճանապարհատրանսպորտային պատահար, 12 ինքնասպանության փորձ, ինչպես նաև 59 կենցաղային կանչ. տուժել է 60 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է մեկ քաղաքացի: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Արձանագրվել է թունավորման յոթ դեպք. տուժել է 10 քաղաքացի:

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 10 մահ:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 5 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 11 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 6 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ