04 05 2020

ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները վերսկսում են աշխատանքը

ՃՈ հաշվառման-քննական ստորաբաժանումները վերսկսում են աշխատանքը

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում 2020 թվականի մայիսի 4-ից սկսած նախնական գրանցմամբ կիրականացվեն նաև հետևյալ գործողությունները․

1․ Հայաստանի Հանրապետություն ներմուծված (այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրներից) տրանսպորտային միջոցների՝ Հայաստանի Հանրապետությունում 1-ին անգամ գրանցում և հաշվառում (միայն ներմուծողի անվամբ)

2. տրանսպորտային միջոցների գրանցում և հաշվառում (միայն ձեռքբերողի անվամբ), եթե տրանսպորտային միջոցը ձեռք է բերվել հետևյալ եղանակներով՝

ա. դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով
բ. հարկադիր կատարողի կամ սնանկության գործերով կառավարչի հետ կնքված օտարման պայմանագրով կամ ապրանքային բորսայից տրանսպորտային միջոցը ձեռք բերելու մասին արձանագրությամբ կամ պայմանագրով
գ. գրավի առարկա տրանսպորտային միջոցի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու միջոցով սեփականության իրավունքը գրավառուին անցնելը հավաստող օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերով
դ․ ժառանգություն ստանալու միջոցով:

3․ տրանսպորտային միջոցների վերասարքավորման ձևակերպում

4․ շահագործման ընթացքում մաշված, անընթեռնելի դարձած հաշվառման համարանիշերի փոխարինում նորով

5․ տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանում և հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառման վերականգնում։

Գործողությունները տեղերում իրականացնելու համար նախօրոք պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ է е-request.am համակարգի միջոցով կամ [email protected] էլեկտրոնային փոստով տրամադրել կոնտակտային տվյալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ