25 04 2020

Եվս մեկ զորամաս անցել է սննդի կազմակերպման նոր կարգի

Եվս մեկ զորամաս անցել է սննդի կազմակերպման նոր կարգի

ՊԲ-ում անձնակազմին սննդով ապահովելու նոր տարբերակի ներդրման գործընթացի շրջանակում հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված, մարտական հերթապահություն տանող զորամասերից մեկում ապրիլի 25-ին տեղի է ունեցել հերթական ճաշարանի բացման արարողությունը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Պաշտպանության բանակը։

Պաշտպանության բանակում նոր, ժամանակակից պահանջներին համահունչ ճաշարանների ներդրման գործընթացը շարունակական է և առաջիկայում կներառի այլ զորամասեր ևս:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ