25 04 2020

Ապրիլի 19-ից 25-ը հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 180 անգամ

Ապրիլի 19-ից 25-ը հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 180 անգամ

Ապրիլի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 180 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 3500 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Բացի վերոնշյալ խախտումներից, ապրիլի 21-ին` ժամը 13:07-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խոցվել է Արցախի օդային սահմանը հատած, ադրբեջանական զինուժին պատկանող, «ORBITER» տիպի անօդաչու թռչող սարքը:

ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում Արցախի Հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանությունը վստահորեն իրականացնելու համար:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ