Ապրիլի 24–ի լույս 25–ի գիշերը, ժամը 2։00–ին մոտ, 82–ամյա Արտուշ պապը ոստիկանի ուղեկցությամբ բարձրացավ Ծիծեռնակաբերդի բարձունք և վերջապես ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հիշատակին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է․
«Քիչ անց՝ մեր բոլորի սրտերը գերած Պապիկին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եւ նա վերջապես իր ծաղիկները կխոնարհի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը