«Արմենիա» ավիաընկերության հատուկ չարտերային Երևան-Էրբիլ չվերթով Էրբիլ են ուղևորվում Իրաքի 125 քաղաքացի։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Արմենիա ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։
«Նույն չվերթով Էրբիլից-Երևան կժամանի ՀՀ 21 քաղաքացի։ Boeing 737 օդանավի հրամանատարն է Ալբերտ Կարապետյանը, երկրորդ օդաչու Սերգեյ Գաբրիելյանը։ Բորտուղեկցորդներ ՝ Անգուրովա Լերա, Լիլիթ Մինասյան և Մետաքսե Քոլոզյան»,- նշված է գրառման մեջ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը