24 04 2020

105 տարի է անցել այս ողբերգությունից, որի վրա աշխարհը որոշեց աչք փակել․Արսեն Ավակով

105 տարի է անցել այս ողբերգությունից, որի վրա աշխարհը որոշեց աչք փակել․Արսեն Ավակով

Ուկրաինայի ներքին գործերի հայազգի նախարար Արսեն Ավակովը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ուղերձ է հղել: Համապատասխան գրառումն Ավակովը տեղադրել է Twitter-ի իր էջում։ «Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, ցավի և վշտի օր՝ 1915-1924 թվականներին զոհված միլիոնավոր մարդկանց համար: 105 տարի է անցել ողբերգությունից, ողբերգություն, որի վրա աշխարհը որոշեց աչք փակել։ Բայց անպատժելիությունը ծնում է նոր հանցագործություններ։ Հիշե՛լ, որպեսզի թույլ չտալ կրկին»,- գրել է Ավակովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ