Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է։ Ժամը 21.00-ին 3 րոպե hնչեցին եկեղեցական զանգերի ղողանջները, մարվեցին Երևանի և մարզկենտրոնների փողոցների լույսերը։
Կառավարությունն հորդորել էր 21։00-ից սկսած՝ մարել բնակարանների լույսերը և բջջային հեռախոսների լույսերը վառելով՝ այդպես միանալով «Լուսավառ ոգեկոչման րոպե» խորագրով ակցիային։ Հնչեց Ռ. Պատկանյանի «Արի իմ սոխակ» երգը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը