21 04 2020

Վանաձորում կարի ֆաբրիկայի աշխատակիցները ներխուժել են ֆաբրիկա

Վանաձորում կարի ֆաբրիկայի աշխատակիցները ներխուժել են ֆաբրիկա

«Գլորիա» կարի ֆաբրիկայի մի քանի տասնյակից ավելի աշխատակիցներ ներխուժել են գործարան: Նրանց պահանջն է, որ ֆաբրիկան վերաբացվի, որպեսզի իրենք կարողանան աշխատել։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանները։ Աշխատակիցներից մի քանիսին բերման են ենթարկել։

Ֆաբրիկայի ղեկավարությունը որոշել է ևս 1 ամիս երկարացնել աշխատանքի դադարը։ Որոշումը բարկացրել է աշխատակիցներին և նրանք ներխուժել են գործարան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ