ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված և մարտական հերթապահություն իրականացնող ևս մեկ զորամաս անցել է սննդի մատակարարման նոր կարգին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված, գնդապետ Ա. Գևորգյանի հրամանատարությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասը ևս անցավ սննդի մատակարարման նոր կարգին»,- գրել է Ստեփանյանը։
ՊՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ մինչև այս տարվա ավարտը ՀՀ զինված ուժերի և Արցախի պաշտպանության բանակի բոլոր զորամասերը կանցնեն սննդի մատակարարման նոր կարգին։
Սննդի մատակարարման նոր կարգով զորամասերի սնունդն ապահովում է 5 կազմակերպություն։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը