Մեր մոտեցումը հետևյալն է՝ քանի դեռ Երեւանում նոր տրանսպորտային համակարգը չի ներդրվել, կարմիր գծերի համար սակագներում փոփոխություն անելն այնքան էլ նպատակահարմար չէ: Այս մասին ապրիլի 20-ին, ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
«Եթե մենք քաղաքացիների համար այլընտրանք չենք ապահովել, պարզապես թանկացել կայանատեղիի վճարը, կստացվի, որ սա պարզապես թանկացում է: Մենք նախատեսում ենք այս հարցին անդրադառնալ Երեւանում նոր տրանսպրոտային համակարգի ներդրումից հետո»,-ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ Երևանի քաղաքապետն արդեն հայտարարել է այս տարի 100 նոր ավտոբուսների մրցույթի մասին:
Նա ընդգծեց, որ իրենց մոտեցումն այն է, որ որտեղ լինի կարմիր գծանշան, այնտեղ պարտադիր պետք է լինի տեսախցիկ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը