17 04 2020

Կայացել է Հայաստանից տարհանման միակ չվերթը

Կայացել է Հայաստանից տարհանման միակ չվերթը

Զվարթնոց օդանավակայնից ապրիլի 17-ին, կայացել է Հայաստանում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին տարհանող հատուկ չվերթը։ Այս մասին տեղեկանում ենք օդանավակայանի մամուլի ծառայությունից։

Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն էր տարածել, որ ապրիլի 17-ին կազմակերպվելու է Երեւանից Դոհա ԱՄՆ քաղաքացիների տարհանման համար միակ չարթերային չվերթը: 

Ըստ նախատեսվածի՝ օդանավը Դոհայում վայրէջք կկատարի տեղական ժամանակով 22:50-ին: Ուղեւորները Դոհայից ուղեւորությունը շարունակելու հարցերը պետք անձամբ հոգան եւ նախապես տոմսեր ձեռք բերեն:

Դեսպանատունը տեղեկացրել է, որ սա տարհանման միակ չվերթն է Հայաստանից։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ