Արձագանքելով անգլերեն լեզվի տեսադասեր կազմակերպելու վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ստացած առաջարկներին` նախարարությունը ներկայացնում է heravar.armedu.am միասնական հարթակի հետևյալ ռեսուրսի հղումը:
Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում Եվրոպական դպրոցների «Իթվինինգ» հարթակում հաստատվել են ՀՀ-ում Իթվինինգ ծրագրի դեսպաններ հանդիսացող հայաստանցի ուսուցիչների ստեղծած 51 նախագծեր, որոնցից 47–ը՝ առարկայական, 4-ը՝ թեմատիկ։ Հարթակում հայ ուսուցիչները տեղադրել են նաև 3-11-րդ դասարանի անգլերեն լեզվի ուսումնական նախագծերը։
Ուսումնական նշված նախագծերին մասնակցում են է 324 ուսուցիչ և ավելի քան 3600 աշակերտ։ Այս ընթացքում «Իթվինինգ» ծրագրի պորտալում նոր գրանցված 90 ուսուցիչները ևս ներգրավված են ուսումնական նախագծերում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը