15 04 2020

Ալեն Սիմոնյանի գրառումը վայել չէ բարձրաստիճան պաշտոնյային․ աբեղա Կարապետյան

Ալեն Սիմոնյանի գրառումը վայել չէ բարձրաստիճան պաշտոնյային․ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Որպես հայ քրիստոնյա և հոգևոր սպասավոր խորապես հիասթափված եմ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Պարոն Ալեն Սիմոնյանի վերաբերմունքից: Ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառումը՝ Ամենայն Հայոց Հայրապետի վերաբերյալ, բոլորովին վայել չէ Հայաստանի Հանրապետության պետական բարձրաստիճան պաշտոնյայի հանգամանքին և ոչ էլ հասարակական, քաղաքական ծանրակշիռ գործչին:

Մեզ համար մեծ ցավ է, որ պետական պաշտոնյան իրեն նման պահվածք կարող է թույլ տալ:

Դատապարտում ենք Հայոց Եկեղեցու հոգևոր զավակ Պարոն Ալեն Սիմոնյանի անհարգալից վերաբերմունքը, և որպես հոգևոր սպասավոր հորդորում և զգաստության ենք կոչում:
Թույլ մի տվեք հաստատվի այն կարծիքը, որ Հայոց Եկեղեցու դեմ անցյալում կատարված հայտնի ոտնձգությունների հեղինակներն ու հրահրողները նաև այլ հասցե ունեն...

Կսիրեմ հուսալ, որ Ձեզ բնորոշ ողջախոհությամբ կսրբագրեք Ձեր մոտեցումը և կմնաք հարազատ զավակը Ձեր Սուրբ Եկեղեցու՝ հայցելով Ազգիս Սրբազնագույն Հայրապետի հայրական ներողամտությունը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ