13 04 2020

Կառավարությունը կփոխհատուցի փետրվարի լույսի ու գազի վարձի կեսը. Մհեր Գրիգորյան



Կառավարությունը կփոխհատուցի բոլոր այն բաժանորդների կոմունալ ծախսերի 50 տոկոսը, որոնց փետրվար ամսի գազի դիմաց գումարը չի գերազանցել 10 000 դրամը, իսկ էլեկտրաէներգիայի ամսական վարձը`5000 դրամը:

«Այս ծրագրով շահառու են այն անձինք, որոնց փետրվար ամսվա ծախսը գազի գծով կազմել է ոչ ավելի, քան 10 000 դրամ, իսկ էլեկտրաէներգիայի ծախսը՝ 5000 դրամ: Հարկ է նշել, որ օժանդակում ենք բոլոր բաժանորդներին: Գումարի 50 տոկոսի փոխանցումը իրականացվում է կոմունալ ծառայություն մատուցող ընկերությանը, բաժանորդի հաշվին: Ով ունի պարտք, կնվազեցվի, ով չունի, այդ գումարը կհաշվանցվի որպես կանխավճար, և ապագա վճարումները այդքան գումարով կնվազեցվեն: Այս ամենը արագ կլինի:»,- ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Մանրամասն՝ տեսանյութում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ