Shamshyan.com-ը գրում է․ «Ապրիլի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում:
SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ Ժամը 15:40-ի սահմաններում ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղից դեպի Եղեգնավան գյուղ տանող ճանապարհին՝ ծիրանի ծառից դի կա կախված:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը և Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը: Ոստիկաններն ու քննիչները նշված հատվածում՝ ծիրանի ծառից երկաթյա մալուխով կախված վիճակում հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ, 32-ամյա Ռաֆիկ Ա.-ի դին:
Տեղում դատաբժիշկը, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Գ
Շամշյանի տեղեկություններով՝ դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ պաշտպանության նախարարության Արարատի մարզային Ռազմական ոստիկանության ծառայողները, քանի որ պարզվել է, որ Ռաֆիկ Ա.-ն ծառայում էր ՀՀ ՊՆ զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը