Չեմ բացառում և որևէ խնդիր չեմ տեսնում պետական պարտքը ավելացնելու հետ կապված: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Փոխվարչապետի կարծիքով, սակայն, դեռ վաղ է հայտարարել նոր պարտքի չափի, ժամանակի մասին։
«Ելնելով իրավիճակից, որ ունենք այսօր, կարծում եմ՝ դեռ վաղ է թվային գնահատականներ տալը։ Դրա մասին մտածել պետք է, բայց որոշումներ կայացնել և թվեր հնչեցնելը դեռ վաղ է։ Նույնիսկ աշխարհում իրադարձություններն այնպես են զարգանում, որ որոշակի ժամանակ է պետք, որպեսզի մեր անելիքներն ավելի ճշգրտված հնարավոր լինի հրապարակել։ Իհարկե, մտածում ենք, իհարկե կան սցենարներ, բայց այս պահին չէի ցանկանա հնչեցնել դրա պահի և չափի վերաբերյալ ավելի հստակ տեղեկություններ»,- ընդգծեց Մհեր Գրիգորյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը